Մատչելիության հղումներ

«Բայրաքթարի» կիրառման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ. ՊԲ


Արցախի արևելյան սահմանագոտում այսօր ադրբեջանական կողմի գործողությունների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային ԱԹՍ-ի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ երեք պայմանագրային զինծառայողներ, հաղորդում է Արցախի ՊՆ-ն:

Նրանք են Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Ավելի վաղ Պաշտպանության բանակը հայտնել էր, որ հրադադարի այսօրվա խախտումների հետևանքով կա երկու զոհ, սակայն նրանց տվյալները չէին հաղորդվել: Արցախի ՄԻ պաշտպանն էլ փոխանցել է, որ ճշտված տվյալներով` հայկական կողմն ունի 14 վիրավոր` տարբեր աստիճանի վնասվածքներով:

Ադրբեջանի զինուժը երեկ Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն` գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։

XS
SM
MD
LG